211652_close_icon
views-count3688 դիտում article-date 10:57 17-10-2018

Համաներումն այս իրա­վիճակում կարող է դրական նշանակու­թյուն ունենալ․ ՄԻՊ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը համաներման դրական ու բացասական կողմերի մասին զրուցեց Մարդու իրավունքների պաշտ­պան Արման Թաթոյանի հետ: [b]- Պարոն Թաթոյան, որպես մարդու իրա­վունքների պաշտպան՝ կնշե՞ք համաներ­ման դրական և բացասական կողմերը, հասարակության շրջանում ներքին ան­հանգստություն կա:[/b] ֊ Մտավախություն կա, եթե այն նախա­պես հրապարակվի: Բայց եթե համաներումը մտածված քաղաքականության սկզբունքների արդյունք է, դա կարող է ու­նենալ դրական նշանակություն, և այսօր հանրային ակնկալիքը իհարկե կա այդ առումով: [b]- Դուք ծանոթացե՞լ եք համաներման նախագծին:[/b] ֊ Համաներման նախագծի կոնկրետ տեքստին ես ծանոթ չեմ, երբ լինի տեքս­տը, նոր կհասկանանք: [b]- Այսինքն՝ տեքստին ծանոթանալուց հե­տո՞ պարզ կլինի, թե ինչ վտանգներ կան և ինչ լայնածավալ համաներման մասին են խոսում:[/b] ֊ Իհարկե, այն, որ համաներումը այս իրա­վիճակում կարող է դրական նշանակու­թյուն ունենալ, ես համաձայն եմ այդ կարծի­քին, բայց ինչ վերաբերում է այս համաներ­ման կոնկրետ ծավալներին, կարգավորման ենթակա հարցերին, դա հնարավոր կլինի ասել, երբ հրապարակվի տեքստը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր