211652_close_icon
views-count4541 դիտում article-date 19:41 16-10-2018

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք ներկայացրեց Ժոզե Մոուրինյոյին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նյուքասլին» 3:2 հաշվով հաղթելուց հետո, հանդերձարան գնալիս պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրել տեսախցիկների առաջ. «Գրողի ծոցը գնացեք, շան որդիներ»: «Ժոզե Մոուրինյուի՝ խաղից հետո տեսախցիկների առաջ ասած բառերը վիրավորական էին և անվայել: Մինչև հոկտեմբերի 19-ի երեկոյան նա կարող է պատասխանել մեղադրանքին»,- ասված է FA-ի հայտարարությունում: FA-ն կարող է որակազրկել պորտուգալացի մասնագետին, եթե մեղադրանքները հիմնավոր համարվեն:

Նմանատիպ նյութեր