8209 դիտում
14:53 16-10-2018
ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը հորդորում են զերծ մնալ սահմանային ռեժիմի խախտման դեպքերից
Ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ:
Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Ա.Ս-ին և Ա.Մ-ին հանձնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, անօրինական գործունեության հանգամանքները պարզաբանելու նպատակով:
Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք վերջերս արձանագրվել է նաև ՀՀ պետական սահմանի հարավային հատվածում: Ս.թ. սեպտեմբերի 18-ին, հայ-իրանական սահմանի տեղամասում՝ Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհին, սահմանապահ զորքերի զինծառայողները ձերբակալել են սահմանային շերտ անօրինական մուտք գործած 5 անձանց՝ զինված երկփողանի ողորկափող որսորդական հրացաններով, որոնցից 2-ը եղել են ապօրինի: Վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են 12 տրամաչափի 20 հատ և 16 տրամաչափի 78 հատ փամփուշտներ, 5 փասիան և 15 կաքավ տեսակի թռչուններ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո վերոնշյալ 5 անձինք և նրանց մոտ հայտնաբերված իրերը փոխանցվել են ԱՀ ոստիկանության Հադրութի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, քաղաքացիների անօրինական գործունեության հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացք տալու նպատակով:
ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ սահմանային ռեժիմի խախտման դեպքերից և մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սահմանային շերտում որսորդությամբ զբաղվելը:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
22:30 05-04-2019
2019-ի 1-ին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ
1432 դիտում
11:38 11-09-2019
2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
472 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
400 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
451 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն