211652_close_icon
views-count7811 դիտում article-date 21:37 14-10-2018

Գերմանիայում ինքնաթիռը օդանավակայանում հարվածել է մի խումբ մարդկանց. կա 3 զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական միջադեպ է գրանցվել Գերմանիայում: Cessna թեթևաշարժիչ ինքնաթիռը Գեսեն դաշնային շրջանի ամենաբարձր՝ Վասերկուպե լեռան գագաթին գտնվող օդանավակայանում վայրէջք կատարելիս հարվածել է մի խումբ մարդկանց: Արդյունքում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, արդեն գետնին մոտենալով, օդաչուն հասկացել է, որ չի կարողանա վայրէջք կատարել և անհրաժեշտ է երկրորդ շրջան մտնել: Սակայն օդաչուն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և ինքնաթիռի թևով հարվածել է մի խումբ մարդկանց, որոնք այդ պահին թռիչքուղու եզրին են կանգնած եղել:

Նմանատիպ նյութեր