211652_close_icon
views-count4255 դիտում article-date 14:14 14-10-2018

Կանադայի վարչապետ Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Հայաստանի իր գործընկեր Փաշինյանի հետ հանդիպումները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին, հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/950823.html]Արմենպրես[/url]»-ը։ «Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ, ինչն աշխատում է բոլորի համար: Վերադառնում ենք տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն: Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենք հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանա նրանց»: Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Թրյուդոն:

Նմանատիպ նյութեր