211652_close_icon
views-count4983 դիտում article-date 13:15 13-10-2018

Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ում գրառում է կատարել Երևանում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և լուսանկար հրապարակել: Ջ. Թրյուդոն, մասնավորապես, գրել է. «Այսօր կեսօրին Երևանում ես հանդիպել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մենք լավ զրույց ենք ունեցել են, թե ինչպես կառուցել սերտ կապեր Կանադայի և Հայաստանի միջև, ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև և ընդլայնել մարդկանց կրթական հնարավորությունները»: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է հոկտեմբերի 12-ին:

Նմանատիպ նյութեր