211652_close_icon
views-count5479 դիտում article-date 23:26 12-10-2018

Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երևանում. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի [url=https://www.instagram.com/emmanuelmacron/?hl=ru]իր միկրոբլոգում [/url]աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ: Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր» կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երևանում: Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերենի հետ: Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը:

Նմանատիպ նյութեր