211652_close_icon
views-count17996 դիտում article-date 14:10 12-10-2018

Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը

Թուրքիայի իշխանությունները հայկական համայնքին են վերադարձրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հողատարածքը։ Այս մասին հայտնում է աստամբուլահայ «Հայթերթ» պարբերականը։ Սստամբուլի Բեյօղլու շրջանի հայկական երեք խորան եկեղեցու հիմնադրամի ղեկավար Պողոս Թանաջըօղլուն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ պետությունն արդեն իրենց է հանձնել հողատարածքի վկայականը։ Հողատարածքը նախկինում առգրավվել էր պետության կողմից։ Երկարատև դատական գործընթացներից հետո միայն կրկին վերադարձվել է հայկական համայքնին։

Նմանատիպ նյութեր