211652_close_icon
views-count2988 դիտում article-date 20:00 11-10-2018

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:

Նմանատիպ նյութեր