հիմնական կայք
Լրահոս

«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր. Վիդալը պետք է հարգանքով վերաբերվի ակումբին և թիմակիցներին

«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր. Վիդալը պետք է հարգանքով վերաբերվի ակումբին և թիմակիցներին «Բարսելոնայի» գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրան անդրադարձել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի դժգոհությանը՝ ՉԼ-ում «Տոտենհեմի» հետ խաղից (4:2) հետո:


Խաղից հետո, որտեղ Վիդալը դաշտ մտավ վերջին րոպեներին, չիլիացին ինստագրամում զայրույթի «սմայլիկ» է տեղադրել, դրանով դժգոհություն արտահայտելով խաղային քիչ ժամանակից:

«Արտուրո Վիդալի հաղորդագրությունը երկու կողմ ունի: Մի կողմից, դա ցույց է տալիս, որ նա խաղացող է, որը ցանկանում հնարավորինս արագ հարմարվել և օգնել թիմին: Նա հիասթափված է, որ ավելի շատ չի խաղում:

Մյուս կողմից, նա պետք է շատ աշխատի և հասկանա, որ հանդիսանում է արտակարգ խաղացողներով հրաշալի թիմի մասնիկ: Վիդալը պետք է հարգի թիմակիցներին, մարզչին և ակումբին:

Մենք հասկանում ենք, որ նա տեղյակ է, որ այդ հաղորդագրությունը ավելի շատ նրան վնաս հասցրեց, քան՝ որևիցե այլ մեկին», ասել է Սեգուրան:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք