հիմնական կայք
Լրահոս

«Մոնակոն» պաշտոնանկ արեց Ժարդիմին

«Մոնակոն» պաշտոնանկ արեց Ժարդիմին «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը լքում է իր պաշտոնը: Ֆրանսիական ակումբը հայտարարեց պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության մասին: Ակումբն այս մրցաշրջանի 11 խաղերից հաղթել է միայն մեկում:


Ժարդիմը «Մոնակոյում» աշխատում էր 2014թ. ամռանից: Նրա ղեկավարությամբ թիմը 2017թ. դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Նշվում է, որ «Մոնակոն» կարող են գլխավորել Թիերի Անրին, Արսեն Վենգերը, որը 1990-ականներին արդեն մարզել էր թիմը և Կլաուդիո Ռանիերին:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք