հիմնական կայք
Լրահոս

FAF-ի երթը Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ

FAF-ի երթը Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ FAF-ը վերադառնում է արևելյան տրիբունա և 2012 թվականից ի վեր առաջին անգամ ազգային հավաքականին աջակցություն կապահովի արևելյան տրիբունայի կենտրոնական դալանի աջ և ձախ հատվածներից։ Տրիբունայի կենտրոնական մասի հատուկ պատրաստված աշտարակում կլինեն FAF-ի թմբկահարները, որոնց շնորհիվ աջակցության կլինի նոր մակարդակով։


Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ին Օպերայում Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին։

Ազգային հավաքականին FAF-ի հետ նույն սեկցիայից աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի տոմսեր և միանալ մեզ։ Արևելյան տրիբունայի տոմսերի արժեքն է 3000,4000 դրամ ։ Խաղի սկիզբը՝ 20։00 է։

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք