211652_close_icon
views-count4265 դիտում article-date 16:21 11-10-2018

Լևոն Հայրապետյանը զանգահարել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին. Պարգև Սրբազան

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը: Ըստ աղբյուրի՝ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Արդյո ՞ք եղել է նման բան. հարցի կապակցությամբ «[url=https://artsakhpress.am/arm/news/94564/levon-hayrapetyany-zangaharel-ev-haytnel-er-iren-tunavorelu-kaskatsneri-masin-pargev-srbazan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հանյրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին: «Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում, Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր, որ նախօրեին վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չեն տեղափոխել հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր