հիմնական կայք
Լրահոս

ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալը․ Deutsche Welle

ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալը․  Deutsche Welle Ռուսաստանը կարող է զրկվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցությունից, եթե չվերականգնի ԵԽ-ի բյուջեին վճարումները։ Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբորն Յագլանդը՝ տեղեկացնում է Deutsche Welle-ը։


«Չի կարելի կիսով չափ լինել Եվրոպայի խորհրդում, կիսով չափ՝ ոչ»,- ընդգծել է Յագլանդը։ Նրա խոսքերով՝ ԵԽ կանոնադրության 9-րդ հոդվածը թույլ է տալիս երկու տարի վճարում չկատարած երկրին հեռացնել նախարարների կոմիտեի ներկայացուցչությունից։

Յագլանդը չի բացառել, որ ԵԽ-ի հետ հակամարտության հետևանքով Մոսկվան կարող է որոշել դուրս գալ նրա կազմից։ «Եթե պարզվի, ու Ռուսաստանը հեռանում է, ես անհապաղ կառաջարկեմ Կոմիտեին վերանայել ԵԽ բյուջեն»,- ասել է Յագլանդը։

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք