հիմնական կայք
Լրահոս

ՀՀ ներքին շուկա­յում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկա­յի գնից 5 դո­լարով ավելի․ «Ժողովուրդ»

ՀՀ ներքին շուկա­յում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկա­յի գնից 5 դո­լարով ավելի․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարագի գները միջազգային շուկա­յում այս տարվա մայիսից սկսած նվա­զում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վա­ճառվում է 4 դոլարով:


Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունա­կում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգ­րամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 4550- 4600 դրամով:

Այսինքն՝ ներքին շուկա­յում կարագի մեկ կիլոգրամը գերազան­ցում է 9.4 դոլարը՝ միջազգային շուկա­յում սահմանված գնից ավելի քան 5 դո­լարով ավելի:

Միաժամանակ, նկա­տենք, բարձր գնի պատճառով Հայաս­տանում շարունակում են նվազել կարա­գի սպառման ծավալները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք