հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհը և երկաթգիծը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհը և երկաթգիծը. երթևեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 3 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ACP ընկերության աշխատակիցները՝ ի նշան բողոքի, փակել են Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասով անցնող M6 միջպետական ճանապարհը, ինչպես նաև երկաթուղային գիծը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշեցին, որ կառավարությունը ժամկետ է սահմանել մինչև դեկտեմբերի 25-ը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլական կոմինատը մոտ 90 տոկոսով նվազեցնի արտանետումները և հասցնի սահմանված շեմին, ինչը, ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի և աշխատակիցների՝ անհնար է։ Նրանք նաև նշեցին, որ եթե կոմբինատն աշխատում է, ապա հնարավոր չէ նվազեցնել արտանետումները։

Ի դեպ, կառավարությունը վերջերս սահմանել էր 380 մլն դրամ տուգանք՝ կոմբինատի կողմից էկոլոգիական աղտոտումների համար։

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Լոռու փոխմարզպետը, ով գործարանի ղեկավարության հետ կարողացավ պայմանավորվել, որպեսզի այս պահին բացեն ճանապարհը և երկաթգիծը, մինչև վաղը ժամը 12-ը, և եթե վաղը նախատեսված հանդիպմանը հայտարարի չեկան, ապա այս անգամ կոմբինատի աշխատակիցներն անժամկետ փակելու են ճանապարհը և երկաթգիծը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք