2390 դիտում
16:27 10-10-2018
Երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:
Այս մասին հայտնումե ն ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի և Վալանսի միջև կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարևորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը:
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
20:58 04-10-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1060 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը