211652_close_icon
views-count4653 դիտում article-date 10:12 10-10-2018

Հյուսիսային Կովկասի հակամարտությունները կպառակտեն Ռուսաստանը. «Ամերիկայի ձայն»

Հյուսիսային Կովկասի անկայուն իրավիճակը, ըստ փորձագետների, ամեն պահի կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝հանգեցնելով Ռուսաստանի Դաշնության վերջնական պառակտմանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4607109.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած հողերի փոխանակումը, ըստ որոշ փորձագետների, միտված էր վերջ դնել տարածաշրջանում առկա տարածքային լարվածությանը: 1990-ականների սկզբից ի վեր, երբ Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մեջ մտնող երկու պետություններն առանձնացան իրարից, Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև վարչական սահմանի որոշման վերաբերյալ տարածքային վեճը ժամանակ առ ժամանակ սրվում է: «Մենք հիասթափված ենք, քանի որ երկու մարզերի ղեկավարները որոշեցին փոխանակել հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Մենք չենք ցանկանում հրաժարվել մեր հողերից: Նախկինում այն մեզ էր պատկանում, մենք ուզում ենք, որ գործարքը չիրականանա», - ասում են Ինգուշետիայի բնակիչները: Ցուցարարները պահանջում են իրենց երկրի ղեկավարի` Յունուս-Բեկ Եվկուրովի, հրաժարականը, պնդելով, որ հողային բաժանումը վնասաբեր է տարածաշրջանի և ձեռնտու՝ Չեչնիայի համար: Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև հողերի փոխանակման մասին համաձայնագիրը վերջերս ստորագրվել է երկու երկրների ղեկավարների՝ Ռամզան Կադիրովի և Յունուս-Բեկ Եվկուրովի միջև: Ըստ վերլուծաբան Պիտեր Էլցովի՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը շարունակում է վայելել պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, քանի որ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել և ամրապնդել իր գերիշխող դիրքը տարածաշրջանում: «Կադիրովն իրեն թագավոր է զգում Հյուսիսային Կովկասում. նա չի ենթարկվում որևէ օրենքի: Նա շարունակաբար վերահաստատում է իր բացաձակ հավատարմությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի կարողանա անել այն, ինչ ցանկանում է: Իսկ ահա սահմանները, նախկին Խորհրդային Միության այս հատվածում, փոփոխվում են ինքնակամ որոշումների արդյունքում»: Կովկասը համարավում է ավելի քան 50 էթնիկ խմբերի հայրենիքը, որոնցից շատերը, ըստ փորձագետների՝ չունեն իրենց սահմանաններն ու պետությունը և ապրում են ծայարհեղ աղքատության մեջ: Դեռ ստալինյան ժամանակաշրջանում նրանցից շատերը ենթարկվել են հալածանքների և բռնաճնշումների, իսկ պատմության նոր ժամանակահատվածում՝ չեչեն անջատողականների դեմ մղած երկու խոշոր պատերազմներից հետո, Մոսկվան փորձում է տարածաշրջանը պահել իր խիստ վերահսկողության ներքո: Պիտեր Ելցովը ներկայիս իրավիճակը պայթունավտանգ է որակում. «Իրավիճակը Հյուսիսային Կովկասում շատ անկայուն է: Այն ամեն պահի կարող է պատերազմի պատճառ դառնալ Եվրասիայում, ինչը և կնպաստի Ռուսաստանի Դաշնության պառակտմանը»: Փորձագետների պնդումների համաձայն՝ խորը արմատացած ատելությունն ու դժգոհությունները պարարտ հող են հանդիսանում տարբեր ահաբեկչական խմբավորումների համար: Հիշեցնենք, որ վերջին տարիներին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու արևմտյան երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, բազմիցս դատապարտել էին Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող Կովկասյան երկրներում առկա մարդու իրավունքների և հիմնական ազատությունների կոպիտ ոտնահարումները:​

Նմանատիպ նյութեր