211652_close_icon
views-count8331 դիտում article-date 19:05 09-10-2018

Հայաստանում հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը Թբիլիսիում նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Հայաստանում հակակարկտային ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ օրերս Թբիլիսիում կայացել է «Հայաստանում հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն և տեղադրում» խորագրով կոնֆերանս: Հանդիպմանը մասնակցել են հայկական «ՎԱԲԱՏԵՔՍ» և իտալական «CARMAC» ընկերությունների ղեկավար կազմերը, Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության, սննդի և գյուղական զարգացման դեպարտամենտի ղեկավար Թենգիզ Կալանդաձեն, նախարարության այլ ներկայացուցիչներ և վրաստանցի ֆերմերներ: Կոնֆերանսի շրջանակներում ընկերությունը մասնակիցներին ներկայացրել է իր գործունեությունը՝ ազդարարելով տարածաշրջանում առաջին անգամ եվրոպական ստանդարտներին համապատասխան իտալական տեխնոլոգիաներով հակակարկտային ցանցերի և տեղադրման համակարգերի արտադրության մեկնարկի մասին: Ծրագրի բուն ներկայացմանը հաջորդել են վրաստանցի ֆերմերների հետ կոնկրետ գործնական հարցերի շուրջ քննարկումներ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ մրցակցային առավելություններ ունենալու հանգամանքից զատ «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության հետ համագործակցությունը վրաստանցի ֆերմերների համար շահավետ է՝ պայմանավորված նաև Հայաստանի հետ Վրաստանի սահմանակից լինելու փաստով: Ինչպես փաստում է «Հայաստանում հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն և տեղադրում» ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանը, քննարկումների արդյունքում Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հետ հետագա համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես՝ նախարարությունում ծրագրի ներկայացման և համագործակցության ուղիների քննարկման հետ կապված: Հավելենք, որ մոտ ժամանակներս նմանատիպ քննարկումներ են նախատեսվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում: [b]«ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր