հիմնական կայք
Լրահոս

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 9-ին ոստիկանության 5 ծառայողի սպայական ուսադիրներ է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 9-ին ոստիկանության 5 ծառայողի սպայական ուսադիրներ է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հոկտեմբերի 9-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացան սպայական ուսադիրներ։ Լեյտենանտի ուսադիրներին նրանք արժանացել են բացառապես իրենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանը սպաներին արժանացրեց ուսադիրներն անձամբ ոստիկանության պետից ստանալու պատվին։


Սպաներին ուղղված շնորհավորական խոսքում Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ լեյտենանտի ուսադիրները կպարտավորեցնի ավելի լավ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին։ «Բարեխիղճ ծառայությունն է յուրաքանչյուրի բնութագիրն ու առաջխաղացման գրավականը։ Բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են ոստիկանի կոչմանն ու առաքելությանը մշտապես խրախուսվելու են»,- հավաստիացրեց ոստիկանության պետը։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք