211652_close_icon
views-count8894 դիտում article-date 22:25 07-10-2018

Համացանցում հայտնվել է Սիրիայում C-300 համալիրների բեռնաթափման կադրերը. ՏԵՍՍՆՅՈՒԹ

Այսօր համացանցում հայտնվել են Սիրիայում C-300 զենիթա-հրթիռային համալիրի (ԶՀՀ) տեղափոխման կադրերը: Տեսագրությունում, որը հրապարակել է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, երևում է, թե ինչպես են Սիրիայի Հմեյիմի ռուսական ավիաբազայում վայրէջք կատարած ԱՆ-124 «Ռուսլան» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի բեռնախցիկից մեկը մյուսի ետևից դուրս գալիս ԶՀՀ-ի մեքենաները: Փորձագետների կարծիքով, ռուսական զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը Սիրիայում էականորեն կփոխի իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը որոշեց C-300-ները արաբական երկրում տեղակայել, որպեսզի նրա տարածքում ապահովի ռուս զինվորականների անվտանգությունը: Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին խոցվել էր ռուսական Իլ-20 ինքնաթիռը և զոհվել էր 15 ռուս զինծառայող: Իսրայելական կործանիչները ռուսական ինքնաթիռը օգտագործել էին որպես վահան և հարվածի տակ դրել սիրիական հակաօդային ուժերի կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր