211652_close_icon
views-count3904 դիտում article-date 15:05 07-10-2018

Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 2 զոհ, 16 վիրավոր

Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կա 2 զոհ, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նիմբո քաղաքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, այնուհետև ավտոմեքենայով միտումնավոր վրաերթի ենթարկել նրանց: Վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է տեղում, մյուսը ավելի ուշ՝ հիվանդանոցում: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր