211652_close_icon
views-count1940 դիտում article-date 16:25 06-10-2018

ԱՄՆ-ն և Ճապոնիան քննարկել են Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համաձայնության է եկել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայանացման նպատակով համագործակցության համար: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Քննարկումն անց է կացվել Պոմպեոյի՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ: Վերջինս նշել է, որ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն: Ճապոնիայի վարչապետն իր հերթին ողջունել է Պոմպեոյի այցը՝ Հյուսիսային Կորեա այցի նախօրեին: Սպասվում էր, որ Պոմպեոն վարչապետին կպատմի առաջիկա բանակցությունների մանրամասների մասին:

Նմանատիպ նյութեր