211652_close_icon
views-count2967 դիտում article-date 17:21 05-10-2018

Նախագահը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Շախմատի միջազգային ֆեդերացիայի`ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Սա շախմատի ազգային ֆեդերացիաների կողմից Ձեր անձի եւ շախմատի հանդեպ Ձեր ուշադիր վերաբերմունքի հավաքական գնահատականն է, վերաբերմունք, որում ես համոզվեցի նաև վերջերս Երեւանում կայացած մեր հանդիպման ժամանակ: Շախմատը ոչ միայն հատուկ վերաբերմունք, այլեւ առանձնահատուկ ձիրք եւ ճկուն միտք է պահանջում: Հուսով եմ, որ շախմատային այն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնք այդ ամենի շնորհիվ արձանագրել են Հայաստանը, մեր բարձրակարգ շախմատիստներն ու տարբեր տարիքի բազմահազար շախմատասերները, հնարավոր կլինի գործընկերային հիմունքներով ավելի զարգացնել ՖԻԴԵ-ի Ձեր ղեկավարության ընթացքում: Կարծում եմ` դա ակտիվ ու հեռանկարային համագործակցության եւ առաջընթացի ժամանակաշրջան կլինի ողջ շախմատային հանրության համար: Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական մտածողություն եւ շարունակական եռանդ»:

Նմանատիպ նյութեր