211652_close_icon
views-count5128 դիտում article-date 21:20 04-10-2018

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ցավալիորեն բաց թողեց հաղթանակը Ադրբեջանի հետ մրցամարտում, տղաները պարտվեցին

Բաթումիում կայացավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ` 2:2: Ընդ որում, մեր հավաքականը շատ մոտ էր հաղթանակին. երեք խաղատախտակներում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ չորրորդ խաղատախտակում սևերով հանդես եկող Աննա Սարգսյանը Խանիմ Բալաջաևայի հետ պարտիայում շահած դիրք ուներ և պարտավոր էր հաղթել, սակայն ցավալիորեն բաց թողեց հաղթանակը՝ մրցակցին թույլ տալով պատային դիրք ստեղծել: Մեր հավաքականը վաստակում է 16 միավոր ու ընթանում է առաջատարների թվում: Նույնքան միավոր ունի նաև Ուկրաինայի ընտրանին: Ինչ վերաբերում է տղամարդկանց հավաքականի, ապա Հայաստանը 1,5-2,5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ին: Վճռորոշ դարձավ Հրանտ Մելքումյանի մրցամարտը Սամուել Շանկլանդի հետ, որտեղ հայ գրոսմայստերը սևերով պարտվեց: Դա միակ արդյունավետ պարտիան էր: Մեր մյուս շախմատիստները ոչ-ոքի խաղացին: Այս պարտությունից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մնաց 15 միավորով, սակայն գործնականում զրկվեց նույնիսկ մեդալների համար պայքարից: Հոկտեմբերի 5-ին կկայանա վերջին` 11-րդ տուրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր