211652_close_icon
views-count3322 դիտում article-date 18:28 04-10-2018

Ամփոփվել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը. հաղթող թիմերն արժանացել են պատվոգրերի և «Երևան 2800» գիրք-ալբոմների

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացրել է «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթը: «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով մրցույթին մասնակցել են գրադարանի մասնաճյուղերի պատանի ընթերցողներից կազմված թիմերը: Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը: Երևանի պատմության թանգարանում կազմակերպված եզրափակիչ փուլում հաղթանակի համար պայքարել է երեք թիմ: Մրցույթի հաղթող է դարձել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի «Խալդի» թիմը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերն արժանացել են պատվոգրերի և «Երևան 2800» գիրք-ալբոմների: Մասնակից թիմերն էլ խրախուսվել են հավաստագրերով: Խաղ-մրցույթի հանձնախմբի անդամները շնորհավորել են թիմերին և ընդգծել, որ մայրաքաղաքի 2800-ամյա պատմության մասին գիտելիքների պաշարը սերունդներին փոխանցելը կարևոր առաքելություն է: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր