211652_close_icon
views-count6638 դիտում article-date 15:00 04-10-2018

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի երկու հավաքականները պայքարում են չեմպիոնության համար. ուղիղ միացում

Բաթումիում մեկնարկում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 10-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է ԱՄՆ-ի թիմի հետ: Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոնի թեկնածու Ֆաբիանո Կարուանայի հետ: Այժմ մեր հավաքականը 15 միավորով զբաղեցնում է 2-5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը սենսացիոն կերպով գլխավորում է Լեհաստանը` 16 միավոր: Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում կխաղա Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ մեր կանայք 15 միավորով 2-4-րդ տեղում են: Առաջատարը Չինաստանի թիմն է՝ 16 միավոր: Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ադրբեջան մրցամարտերի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր