2210 դիտում
16:23 04-10-2018
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Հայկական ազգային կանոէի ֆեդերացիային
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացնի 2,867 մլն դրամ: Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստում:
Գումարը կփոխանցվի «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» ՀԿ-ին և կուղղվի այս տարվա օգոստոսի 18-28-ին Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը մասնակցության ծախսերի փոխհատուցմանը:
Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի մարզական պատվիրակությունը 2018 թվականի օգոստոսի 18-28-ը մասնակցել է Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը:
Միջոցառմանը մասնակցել են Կոլյա Պետրոսյանը (մարզիչ, պատվիրակության ղեկավար), Վիգեն Սահակյանը (մարզիկ), Նաիրա Մեսրոպյանը (մարզուհի):
Նմանատիպ նյութեր
8138 դիտում
15:41 04-10-2018
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի նորոգման համար
472 դիտում
13:56 08-06-2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային
1101 դիտում
15:25 26-01-2017
Կառավարությունը սիրիահայերին աջակցություն տրամադրելու նպատակով ավելի քան 43 մլն դրամ հատկացրեց
Այս բաժնից
595 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
493 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները