211652_close_icon
views-count4637 դիտում article-date 11:21 04-10-2018

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից դուրս գալու մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով: «Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը կապված է այս տարվա հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու համար: Պետքարտուղարը նաև կտրուկ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը: «Իրանը փորձում է միջամտել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու սուվերեն իրավունքի իրացմանը: Իրանն օգտագործում է միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն:

Նմանատիպ նյութեր