211652_close_icon
views-count2554 դիտում article-date 09:59 04-10-2018

ԱՄՆ-ն ամբոջովին դադարեցրել է նավթի մատակարարումը Չինաստանին

ԱՄՆ-ից Չինաստան նավթի մատակարարման գործընթացը լիովին դադարեցված է. պատճառը երկու երկրների միջև առևտրային պատերազմն է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է չինական China Merchants Energy Shipping ընկերության նախագահ Սե Չունլինը։ «Մենք հիմնական սպառողներից էինք։ Մինչ առևտրային պատերազմը, շատ լավ բիզնես էինք անում, սակայն այս պահին նավթի մատակարարաումն ամբողջովին դադարեցվել է»,-ասել է նա։ Փաստը հաստատում են նաև նավերի շարժը հետևող և վերլուծող Refinitiv Eikon ընկերության հրապարակած տվյալները։ Նշենք, որ Վաշինգտոնը սկսեց Պեկինին նավթ մատակարարել 2 տարի առաջ։ Չինաստանին բաժին էր հասնում ԱՄՆ-ից արտահանվող նավթի 20 տոկոսը։

Նմանատիպ նյութեր