211652_close_icon
views-count3319 դիտում article-date 18:09 03-10-2018

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու կազմը աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 57 կգ Միհրան Ջաբուրյան 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան 70 կգ Դավիթ Սաֆարյան 74 կգ Վալտեր Մարգարյան 79 կգ Գրիգոր Գրիգորյան 97 կգ Գեորգի Կետոև 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց: Ազատ ոճի մեր հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հոկտեմբերի 8-19-ը Օլիմպավանում:

Նմանատիպ նյութեր