4206 դիտում
16:22 03-10-2018
Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանն ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացվելու է սգո մատյան
Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Այս մասին տեղեկանում ենք Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Մեծ հայի հիշատակին նվիրված գրառում կատարել ցանկացողները կարող են այցելել Թուրքմենստանում ՀՀ դեսպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
Նմանատիպ նյութեր
3852 դիտում
15:30 03-10-2018
Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան
1936 դիտում
21:52 08-07-2019
Արման Կիրակոսյանի մահվան առիթով ՀՀ ԱԳՆ կենտրոնական մուտքի նախասրահում բացվելու է սգո մատյան
7557 դիտում
10:48 06-10-2018
Հայաստանում և Արցախում այսօր հայտարարված է սգո օր` ի հիշատակ Շառլ Ազնավուրի
Այս բաժնից
451 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը