211652_close_icon
views-count7384 դիտում article-date 23:59 01-10-2018

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընդհուպ մոտեցավ առաջատարներին

Բաթումիում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականի [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/01/1106563/]հաղթանակից[/url] հետո իրենց մրցամարտը հաղթանակով ավարտեցին նաև մեր տղաները, որոնք 2,5;1,5 հաշվով հաղթեցին Բելառուսին: Մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնեց սպիտակներով խաղացող Ռոբերտ Հովհաննիսյանը, ով հաղթեց Ալեքսեյ Ֆյոդորովին: Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց հավաքականը վաստակեց 12 միավոր ու և բարձրացավ 4-րդ տեղ: 13 միավորով առաջին հորիզոնականը կիսում են Ադրբեջանը, Լեհաստանը և ԱՄՆ-ը:

Նմանատիպ նյութեր