211652_close_icon
views-count1702 դիտում article-date 13:45 01-10-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում

ՀՀ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ ունեցած հանդիպումից հետո նախարարը և մարզպետը Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների, մարզադպրոցների ղեկավարների, մարզիչների և ոլորտի մասնագետների հետ: Մարզպետը Լևոն Վահրադյանին ներկայացրել է իրենց մարզում սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, որոնք առնչվում են մարզադահլիճների և մարզադպրոցների նորոգմանը, մարզագույքի սակավությանը, մասնագետների սակավաթվությանը, ինչպես նաև նրանց վերապատրաստում անցնելու գործընթացին: Նախարարն իր հերթին ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված մասսայական սպորտին և առողջ ապրելակերպի քարոզչությանը, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի: Նախարարն ու մարզի ղեկավարը միասին դիտել են Կապանում ատլետիկական մարզումների համար նախատեսվող տեղանքը, այնուհետև ծանոթացել են Կապանի բժշկական քոլեջի մարզադահլիճի պայմաններին: [b] Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր