211652_close_icon
views-count5080 դիտում article-date 23:14 30-09-2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հիացնել և զարմացնել

Բաթումիում ավարտվելէ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրը: Մինչ մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցելույթներին, այդ ընթացքում փայլուն է հանդես գալիս Հայաստանի կանանց հավաքականը, որի գրանցած արդյունքները պարզապես զարմացնում են: Այսօր՝ 6-րդ տուրում մեր աղջիկները 3:1 հաշվով հաղթեցին Ռուսաստանի շատ ուժեղ հավաքականին: Մեր թիմի կազմում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Նատալիա Պոգոնինայի նկատմամբ: Եվ ահա, տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր և միացավ առաջատարներին՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր