211652_close_icon
views-count6928 դիտում article-date 20:59 30-09-2018

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ

Բաթումի կայացավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրը: 5-րդ տուրում առաջին պարտությունը կրելուց հետո այսօր Հայաստանի հավաքականը մրցեց Մակեդոնիայի հետ 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել սպիտակներով խաղացող Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը, ովքեր առավելության են հասել, համապատասխանաբար, Նիկոլա Նիկոլովսկիի և Վլադիմիր Գեորգևի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով հաղթել է Տրայկո Նեդևին: Միակ ոչ-ոքին իր հաշվին գրանցել է Լևոն Արոնյանը: Այս տուրից հետո մեր հավաքականը վաստակեց10 միավոր և ընթանում է 8-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր