հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի ոստիկանները Վրաստանից Հայաստան են տեղափոխել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարած, ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ոստիկանները Վրաստանից Հայաստան են տեղափոխել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարած, ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված, 49-ամյա Գագիկ Դանոյանին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդ. 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Դանոյանը կասկածվում է 2 անձնանց հետ զինված՝ Կոտայքի մարզում բնակվող Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել էին, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել էր Հայաստանից՝ անցնելով Վրաստան:

Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել էին Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման էին ենթարկել Գ. Դանոյանին:

Առաջիկայում նա պետք է տեղափոխվեր Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:


Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայող՝ 33- ամյա Մայիս Մկրտչյանն է


Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է


Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է


Կասկածյալ՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք