211652_close_icon
views-count34894 դիտում article-date 21:30 28-09-2018

Brabus-ը ներկայացրել է 2019 մոդելային տարվա 700 ձիաուժ հզորությամբ բացառիկ Mercedes-AMG G63-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մի քանի օրից Մոնակոյում տեղի կունենա զբոսանավերի Monaco Yacht Show 2018 շոուն, որն համարվում է տարվա բացառիկ միջոցառումներից մեկը: Միջոցառմանը ներկա կլինեն աշխարհի մեծահարուստ ու հեղինակավոր մարդիկ: Brabus թյունինգային ընկերությունը որոշել է բաց չթողնել այդ առիթը և ներկայացնել շոուին նոր՝ 2019 մոդելային տարվա Mercedes-AMG G 63 մոդելը, որը կրում է Brabus 700 Widestar անվանումը: Նոր մոդելի մասին հայտնի է, որ 4.0 լ աշխատանքային ծավալով շարժիչը հզորացվել է մինչև 700 ձիաուժ, 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 4,3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր