2583 դիտում
16:19 28-09-2018
Երևանի թիմը Ծաղկաձորում կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կանցկացվի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 2018 թվականի եզրափակիչ փուլը: 2-րդ տարին անընդմեջ անցկացվող այս ստուգատեսին կմասնակցի նաև Երևանի թիմը:
Ծաղկաձոր մեկնելուց առաջ թիմի անդամներին հանդիպել և մրցաշարում հաջող մրցելույթներ է մաղթել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ով վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել տարեց մարզիկների ակտիվ մասնակցությանը մարզական տարաբնույթ միջոցառումներին:
Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի թիմն ապահովվել է մարզումային լավ պայմաններով և համապատասխան հանդերձանքով, ու շնորհակալություն են հայտնել հոգատար վերաբերմունքի համար:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքում կայացած նախընտրական փուլից հետո ձևավորված երևանյան թիմը ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ուժերը կչափի շախմատ, շաշկի, նարդի և տեգախաղ մարզաձևերում:
Նշենք նաև, որ նախորդ տարի անցկացված մրցույթում երևանցիները մրցաշարի հաղթող էին ճանաչվել:
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
16:59 07-09-2017
Երևանի թիմը կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին
3512 դիտում
21:48 02-10-2018
Ծաղկաձորում անցկացվել է տարեցների հանրապետական մարզական խաղերի եզրափակիչ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
289 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
244 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
640 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը