4288 դիտում
16:45 26-09-2018
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասաց Տ. Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, հայտնել էին, որ Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: «Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված էր ՀՀ ԱԳՆ պատասխանում:
Նմանատիպ նյութեր
3741 դիտում
17:19 12-06-2020
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի
4309 դիտում
11:39 19-04-2019
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու
913 դիտում
13:56 17-04-2014
Անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Այս բաժնից
355 դիտում
16:29 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան
1400 դիտում
16:23 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենավաճառություն է տեղի ունենում.անհնազանդության ակցիաներ ենք սկսում.«Համահայկական ճակատ» շարժում
421 դիտում
15:52 24-04-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա