211652_close_icon
views-count11768 դիտում article-date 14:52 26-09-2018

Արթուր Գևորգյան. Այսօր հայտարարում եմ. ես դնելու եմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ հավաք-ժողովում հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու մտադրության մասին: «Դեռևս օգոստոսին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, նամակով դիմեց մեզ՝ հաստատելով վերջին նիստի ընթացքում կայացած նախագահի ընտրությունների արդյունքները և ընդունելով գործող ֆեդերացիան և ֆեդերացիայի նախագահին: Այդ ամենից հետո կրկին բռնցքամարտի աշխարհում պառակտումը շարունակվեց: Ավելին՝ ՀԱՕԿ-ը ձեռնամուխ եղավ նոր ֆեդերացիա ստեղծելու գաղափարին: Տեղեկացել եմ, որ ստեղծվել է նոր ֆեդերացիա և, որ սպորտի ղեկավարությունը ձեռնամուխ է լինելու միջազգային կառւյցների կողմից այդ ֆեդերացիայի ընդունմանը: Հավաքել են մի խումբ մարդկանց, որոշել են ստեղծել ինչ-որ ֆեդերացիա, ապավինել հայկական սպորտի ղեկավարությանը, նպատակուղղված արշավ է, որի հետևում ինչ-որ ականջներ կան: Փորձ արվեց վերահսկողություն իրականացնել ինչպես Հայաստանի մյուս մարզաձևերի, այնպես էլ մեր ֆեդերացիայի նկատմամբ: Այս ամբողջ լարվածությունը ստեղծելուց և բռնցքամարտում պառակտում առաջացնելուց հետո ես այժմ կրկին անդրադառնում եմ 2020-ին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններին և հայտարարում, որ ես, այո, դնելու եմ իմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում»,- ասել է Արթուր Գևորգյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀԲՖ նախագահը [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/25/1106091/]քննադատել[/url] է ՀԱՕԿ-ի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ նրան մեղադրելով բոլոր ֆեդերացիաների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրակացնելու փորձի մեջ: Ժողովի և Արթուր Գևորգյանի ելույթի այլ մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր