211652_close_icon
views-count1992 դիտում article-date 12:27 26-09-2018

ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում

ԱՊՀ-ի հաջորդ հակաահաբեկչական վարժանքները նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Հաջորդ վարժանքները ծրագրրվում է անցկացնել Հայաստանում»,-ասել Է Նովիկովը Ղրղզստանում «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ վարժանքների փակման արարողությանը: ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքները ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո անցկացվել են 2017-2019 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրին համապատասխան։

Նմանատիպ նյութեր