211652_close_icon
views-count8237 դիտում article-date 21:11 24-09-2018

Թբիլիսիում կսկսեն գիշերային ավտոբուսներ երթևեկել

Գիշերային ավտոբուսները կսկսեն երթևեկել Թբիլիսիի փողոցներով սեպտեմբերի 23-ից: Այս մասին հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Իշխանությունների նոր նախաձեռնությունը մշակվել է Թբիլիսիի «գիշերային էկոնոմիկայի» զարգացման համար: Այժմ մունիցիպալ ավտոբուսները կսկսեն ուղևորներին սպասարկել ուրբաթ և շաբաթ գիշերները, գրում է Նովոստի-Գրուզիան: Առաջին փուլում №222 ավտոբուսը երթևեկելու է կեսգիշերից մինչև տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ը: «Սա պիլոտային նախագիծ է, և եթե այն արդարացվի, ապա մեկ ամսից անպայման այլ երթուղիներ կավելացնենք: Գիշերային ավտոբուսը կարևոր և հարմար կլինի ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև այն անձանց համար, որոնք ստիպված են աշխատել և տեղաշարժվել գիշերային ժամերին», — հայտարարել է քաղաքապետի տեղակալ Սոֆյա Խունցարիան: Ըստ «Գիշերային էկոնոմիկայի զարգացում» նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեի՝ №222 երթուղին ներառում է գիշերային ժամերին քաղաքի առավել ակտիվ վայրերը: «Նշված ավտոբուսի միջոցով միմյանց միջև կկապվեն քաղաքի երկու ամենախիտ բնակեցված վայրերը՝ Գլդանին ու Վարքեթիլին: Երթուղին ներառում է քաղաքի մշակութային կենտրոնները, որտեղ ամենամեծ ակտիվությունը լինում է ուրբաթ և շաբաթ օրերին: Դա, այդ թվում, Աբանոտուբանին է, Աղմաշենեբելի նորացված պողոտան», — նշել է նա: Գվարջալաձեն նշել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ քաղաքապետարանը որոշակիորեն կկարողանա առանձնացնել, թե տրասնպորտի որ տեսակն է անհրաժեշտ քաղաքին գիշերային ժամերին: Պիլոտային երթուղով երթևեկելու են MAN մակնիշի ավտոբուսներ մեկ ժամ ինտերվալով: Սակագինը ստանդարտ կլինի՝ 50 թեթրի (մոտ 0,19 դոլար): Կգործեն նաև արտոնյալ սակագներ: Գիշերային ավտոբուսի առաջին ուղևորներին հաճելի անակնկալ է սպասվում. ավտոբուսում նրանց կնվիրեն վրացի և արտասահմանյան հեղինակների գրքեր: Գիշերային Թբիլիսիի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն է: Քաղաքապետը կարծում է, որ գիշերային մշակութային կյանքի ակտիվացումը կնպաստի մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը:

Նմանատիպ նյութեր