211652_close_icon
views-count3588 դիտում article-date 17:34 24-09-2018

Առաջիկա շաբաթներին Մոսկվան Սիրիային C-300-ներ կփոխանցի

Առաջիկա օրերին Ռուսաստանը Սիրիայի իշխանություններին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր կփոխանցի: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29506672.html]«Ազատությունը»[/url]։ «Երկու շաբաթվա ընթացքում [Սիրիային] C-300 ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգ կփոխանցվի, որն ի վիճակի է 250 կիլոմետր հեռավորության վրա օդային թիրախներ հայտնաբերել և միաժամանակ խոցել դրանցից մի քանիսը: Համալիրը լրջորեն կամրապնդի սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի մարտունակությունը: 2013 թվականին Իսրայելի խնդրանքով մենք դադարեցրեցինք S-300 համակարգերի մատակարարումը: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է, և ոչ մեր մեղքով», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Պաշտոնական Մոսկվան C-300 համակարգերը Սիրիա առաքելու որոշումը կայացրեց ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանումից հետո, որի մեղավորն, ըստ ռուսական կողմի, Իսրայելի ռազմաօդային ուժերն էին:

Նմանատիպ նյութեր