6239 դիտում
15:41 24-09-2018
Իրանում վերջին հրաժեշտն են տվել շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին
Այսօր հազարավոր մարդիկ էին հավաքվել Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում` հարգանքի տուրք մատուցել շաբաթ օրը, սեպտեմբերի 22-ին ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին: Հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 22-ին Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 25 զոհերի հուղարկավորությանը մասնակցում էին ռազմական և կրոնական գործիչներ, քաղաքի հազարավոր բնակիչներ: Կենտրոնական կառավարության որոշմամբ Խուզեստան նահանգում սգո օր է հայտարարված:
Հարձակումը տեղի ունեցավ շաբաթ կեսօրին, երբ կեղծ զինվորական համազգեստ կրող զինյալներն անկանոն կրակ բացեցին Ահվազում կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների և հանդիսատեսների ուղղությամբ: Պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ հարձակմանը հաջորդած փոխհրաձգության ընթացքում բոլոր 4 զինյալ հարձակվողները սպանվել են:
Նմանատիպ նյութեր
49570 դիտում
15:36 04-01-2019
Մագնիտոգորսկում վերջին հրաժեշտն են տալիս բնակելի շենքի փլուզման զոհերին
7644 դիտում
22:32 22-01-2014
19-ամյա հերոսը հանգչում է Եռաբլուրում. Հայաստանն այսօր վերջին հրաժեշտն է տվել իր հերոս զավակին. տեսանյութ
1134 դիտում
14:44 29-01-2014
ՀՀ նախագահը վերջին հրաժեշտն է տվել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանին
Այս բաժնից
397 դիտում
18:52 17-04-2024
Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա
370 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
484 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև