211652_close_icon
views-count10078 դիտում article-date 10:17 24-09-2018

Իրանում սուգ է հայտարարված զորահանդեսի ժամանակ ահաբեկչությունից զոհվածների հիշատակին

Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հիշատակին: Հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է երկրի նախագահի պաշտոնական կայքում: «Ահվազ քաղաքի բնակիչների եւ բնակչության անվտանգության պաշտպանների վրա սեպտեմբերի 22-ին ձեռնարկված ահաբեկչական գրոհը ցույց տվեց, որ Իրանի թշնամիները ոչ մի այլ նպատակ չեն հետապնդում, քան Իրանն ու իրանցիներին ոչնչացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել զորահանդսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձինք, որոնք գտնվում էին տրիբունայի հետեւում: Զոհվել է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վերքեր են ստացել։

Նմանատիպ նյութեր