211652_close_icon
views-count10811 դիտում article-date 22:13 22-09-2018

Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ հատուկ խաղադրույքներ Վիվառոյից

Սեպտեմբերի 23-ին Երևանում կկայանա ավագանու ընտրություն, որի արդյունքում մայրաքաղաքը նոր ղեկավար կունենա։ Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին փորձությունն է թե’ ընտրողների, թե’ նոր իշխանությունների համար: Այս ընտրությունը խոստանում է լինել  առանց ընտրակաշառքի և առանց ընտրակեղծիքների: Պայքարող ուժերը ակտիվ քարոզարշավ են իրականացնում, իսկ հասարակությունը ենթադրություններ անում` թե որ ուժը կհաղթի։ Վիվառո ընկերությունը, միշտ լինելով իրադարձությունների կիզակետում և հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը քաղաքական այս իրադարձության նկատմամբ, սահմանել է հատուկ խաղադրույքներ: Խաղադրույքները վերաբերում են Երևանի ավագանու անդամության նվազագույն շեմը հաղթահարող քաղաքական ուժերի քանակին, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիների թվին: Ավելացնենք, որ Երևան համայնքի ընտրողների թիվը 848.343 է, իսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը` 12: Ավագանու անդամության թեկնածուները 979-ն են, ովքեր պայքարելու են Երևանի ավագանու 65 տեղերի համար: Վիվառոյի սահմանած խաղադրույքների գործակիցներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=https://m.vivarobet.am/prematch/game/12369447]այստեղ:[/url]

Նմանատիպ նյութեր