43406 դիտում
21:11 22-09-2018
Նիկոլ Փաշինյան. Հունվարից նվազագույն թոշակն ավելանալու է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին:
«Այսինքն, նվազագույն թոշակն ավելանալու է, որ մարդն իր սննդի հարցը կարողանա լուծել: Այսօր մեր կառավարությունն այդ հարցն է լուծում ձեզ համար: Հունվարի 1-ից 18 հազար դրամ կենսաթոշակը կդառնա 25 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե ձգտում ենք, որ կենսաթոշակի չափն էլ ավելի բարձրանա, պետք է աշխատող մարդուն խրախուսել, սատարել, որ աշխատատեղեր ստեղծվեն:
«Մի օրինակ ներկայացնեմ, սահմանամերձ գյուղերից մեկում այս տարի առաջին անգամ թուզ է արտահանվել: Պարզվեց, որ այդ գյուղի թոռը եկել է ու որոշել արտահանում կազմակերպել, արդյունքում, զգալի կանխիկ փող է մուտք գործել այդ սահմանամերձ գյուղ:
Այս ամենն ինչի համար եմ ասում. այո, մենք շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է, որ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
657 դիտում
14:54 01-12-2022
Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
445 դիտում
20:40 22-04-2024
Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը
304 դիտում
20:28 22-04-2024
ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք
502 դիտում
20:16 22-04-2024
Ոսկեպարում և Բաղանիսում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ