13114 դիտում
18:59 22-09-2018
Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին:
Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:
Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրել է Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանը:
Հաջորդ օրը սահմանից վերադարձել է ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը: Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող, նենգ թշնամուն:
Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայության համար ու նշել, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:
Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվել է շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:
Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8117 դիտում
17:27 06-10-2018
Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10054 դիտում
23:20 20-10-2018
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
666 դիտում
14:23 24-08-2021
Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
529 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
400 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից