8249 դիտում
16:20 22-09-2018
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից․ Ռոուզ Գոթեմյոլեր
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուայի հետ համատեղ ասուիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/nato-n-koch-e-anum-rusastanin-durs-berel-zorkhereh-vrastanic-gothemyoler/]aliq.ge[/url]-ն։
Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Վրաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպումը անվանելով փայլուն, Գոթեմյոլերն ընդգծել է, որ Վրաստանը պետք է շարունակի սկսած բարեփոխումները:
«Ինձ համար մեծ պատիվ է կրկին վերադառնալ Թբիլիսի: ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններն այսօր լավագույն դիրքերում են: Հուլիսյան գագաթնաժողովում անդամ երկրների առաջնորդները հաստատեցին, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ: Դուք հասել եք բարեփոխումների, տնտեսական զարգացման, ավելի շատ անվտանգության, պաշտպանական հաստատությունների և զինված ուժերի արդիականացման զգալի արդյունքների»,- ասել է Գոթեմյոլերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մամլո ասուլիսում կարևորել է նաև Վրաստանի հետ ռազմածովային համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
813 դիտում
12:18 18-11-2022
ԱԷՄԳ-ը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
980 դիտում
10:24 08-09-2014
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի օկուպացված տարածքից
36291 դիտում
10:30 29-01-2021
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել ամբողջությամբ դուրս բերել զորքերը Լիբիայից
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
454 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա